Ռուսները «պատմական հատուկ դեր ունեն», համոզված է ռուսաստանցիների 64 տոկոսը

Ռուս ժողովուրդը «պատմական հատուկ դեր ունի», համոզված է ռուսաստանցիների 64 տոկոսը։ 1992թ․ այդպես էր կարծում ռուսաստանցիների ընդամենը 13 տոկոսը․ այս մասին են վկայում «Լևադա կենտրոն» հետազոտական կազմակերպության տվյալները։

Նշված ժամանակահատվածում էականորեն կրճատվել է այն ռուսաստանցիների թիվը, որոնք կարծում են, որ ռուսները նույնպիսի ժողովուրդ են, ինչպիսին մյուսներն են․ թիվը 80-ից հասել է 32 տոկոսի։

Հարցվածների 82 տոկոսը կարծում է, որ «Ռուսաստանը պետք է պահպանի գերտերության դերը», 13 տոկոսն ասել է, որ Ռուսաստանը «չպետք է հավակնի այդ դերին»։ Անցյալ տարի առաջին պատասխանի կողմնակիցների տոկոսը 76 էր, երկրորդինը՝ 17։

Սեփական երկրի համար հպարտ չէ ռուսաստանցիների 26 տոկոսը (2013թ․՝ 40 տոկոսը), հպարտ է 67 տոկոսը (2013թ․՝ 53 տոկոսը)։

«Լևադա կենտրոն»-ի մեկ այլ՝ վերջերս անցկացված հետազոտության համաձայն՝ տարեցտարի աճում է այն ռուսաստանցիների թիվը, որոնք հայրենասիրական հռետորաբանությանը նախընտրում են սեփական բարոյական բարեկեցությունը։ Պատասխանելով հարցին, թե ինչպիսին կցանկանային տեսնել Ռուսաստան պետությունը, նրանք պատասխանել են, որ իրենց համար «կարևոր է՝ որքան լավ են ապրելու իրենք և ընտանիքները»։

Մեկնաբանել