ԵՄ-ի հետ համաձայնագրի կիրարկման հանձնաժողով է ստեղծվում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 25-ի հրամանագրով ստեղծվում է Եվրամիության և Հայաստանի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով։

Ըստ հրամանագրի՝ հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

Հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն է, կազմում ընդգրկվել են նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատգամավոր Արմեն Աշոտյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ինչպես նաև նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը, գործադիրից այլ ներկայացուցիչներ։

Մեկնաբանել