Վերին Լարսը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարսը բացվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար, այս մասին հաղորդում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Ըստ հաղորդագրության` Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Տեղացած առատ ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Մեկնաբանել