Վրաստանի ՊՆ ղեկավարը հուսով է՝ 2018-ին Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Թբիլիսիում կայացել է Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Լևան Իզորիայի և Վիգեն Սարգսյանի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է վրացական «Գրուզիա օնլայն» կայքը, անդրադարձ է եղել տարածաշրջանում անվտանգության հարցերին, քննարկվել է վրաց և հայ զինվորականների մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին։

Լևան Իզորիան հույս է հայտնել, որ 2018թ․ ՆԱՏՕ-ի «Հավատարիմ գործընկեր» (Noble Partner) և «Արագաշարժ ոգի» (Agile Spirit) զորավարժություններին հայ և վրաց զինծառայողները համատեղ կմասնակցեն։

Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։

Կարդացեք՝

Հայաստանը հրաժարվել է մասնակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին․ ՊՆ-ն չի մեկնաբանում

Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է՝ ինչու Հայաստանը չի մասնակցել զորավարժություններին Վրաստանում

Մեկնաբանել