Վաղը՝ Երևանի ժամանակով 13։00-ին, «Թուրքմենական ավիաուղիներն» առաջին կանոնավոր չվերթը կիրականացնեն Աշգաբատ-Երևան ուղղությամբ։
Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության ընթացքում չվերթ իրականացվելու է այսպես կոչված օդի ազատության հինգերորդ իրավունքի օգտագործմամբ, մասնավորապես՝ չվերթը շարունակվելու է դեպի Ֆրանկֆուրտ, փաստորեն՝ չվերթը լինելու է Աշգաբատ-Երևան, Երևան-Ֆրանկֆուրտ, այնուհետև Ֆրանկֆուրտ-Երևան, Երևան-Աշգաբատ։