Գյումրիի Ռուսթավելի փողոցում ամանորյա տոնավաճառ է բացվել

Գյումրիի Ռուսթավելիի անվան փողոցում դեկտեմբերի 26-ին ամանորյա տոնավաճառ՝ Cristmas Bazaar է բացվել, տեղի է ունեցել տոնական համերգ։ Տոնավաճառը կազմակերպել է «Կումայրի վերածնունդ ներդրումային ֆոնդը»՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ։ 

Վարչապետը ֆեյսբուքյան իր գրառման մեջ գյումրեցիներին շնորհավորելով Ամանորի կապակցությամբ՝ վստահեցրել է, որ 2018-ին նույնպես կառավարությունը քաղաքին հատուկ ուշադրություն են դարձնելու։