Ժողովուրդն ամփոփում է 2017 թվականը, խոսում ու գնահատում հիմնական իրադարձությունները։
Ժողովուրդն ամփոփում է 2017-ը
-
ՁայնաZOOM. ԵԽԽՎ-ն, հայ ռազմագերիներն ու Ապրիլ 20, 2021
ՍիվիլՆեթն ամփոփում է ապրիլի 20-ի հիմնական իրադարձությունները. ԵԽԽՎ-ում քննարկվում է հայ ռազմագերիների հարցը Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակել Սյունիքի մարզի ոստիկանապետը, նրա տեղակալը և Գորիսի ոստիկանապետն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքում է
-
Արմեն Սարգսյանն այցելել է Շուռնուխ Ապրիլ 20, 2021
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այսօր` ապրիլի 20-ին, այցելել է Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետ։ Այնուհետև Արմեն Սարգսյանը այցելել է Շուռնուխ համայնք, հանդիպել Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարների ու բնակիչների հետ։ Նախագահին են ներկայացվել առկա խնդիրները, հատկապես ընդգծվել են անվտանգության, պատշաճ կարգով սահմանազատման հետ կապված հարցերը։ Շուռնուխ գյուղից բնակելի 11 տուն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բնակիչները տեղեկացրել են, որ գյուղում սկսվել է նոր թաղամասի կառուցումը, որի տեղանքը, սակայն, նրանք այնքան էլ բարենպաստ չեն համարել: Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող […]
-
Արմեն Գրիգորյանը կմեկնի Մոսկվա և Ապրիլ 20, 2021
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Մոսկվա և Դուշանբե՝ երկկողմ հանդիպումներ անցկացնելու և ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ Վարչապետի որոշման համաձայն՝ պատվիրակությունը 2021 թվականի ապրիլի 26-28-ը կգործուղվի Ռուսաստան, իսկ ապրիլի 28-29-ը՝ Տաջիկստան, որտեղ էլ կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։ Պատվիրակության կազմում են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար Արամ Թարվերդյանը, Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը և Անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր […]
-
Հադրութում ևս 2 զինծառայողի աճյուն Ապրիլ 20, 2021
Արցախի Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Աճյունները հայտնաբերվել են «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին։ «Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546»,- նշված է հաղորդագրությունում։
-
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտմանը նվիրված Ապրիլ 20, 2021
Ապրիլի 20-ին Թուրքիայում մեկնարկել է «1915թ․ իրադարձությունների վերաբերյալ գիտաժողով» խորագրով միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության ժխտմանը։ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, թե «անթույլատրելի են պատմական իրադարձությունների կեղծումն ու քաղաքականացման փորձերը»: «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մեղադրանքը միայն քաղաքական նպատակներ հետապնդող զրպարտություն է»,- համաժողովին հայտարարել է նախագահի աշխատակազմի՝ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Նրա խոսքով՝ «Առաջին համաշխարհային պատերազմը լի է ողբերգական էջերով, որոնք որոշ շրջանակներ փորձում են օգտագործել հօգուտ իրենց շահերի»: «Տարբեր պետությունների խորհրդարանների որոշումները ժողովրդավարության օրինակ չեն կարող լինել: Պատմական իրադարձություններին տալով կանխակալ գնահատական՝ նպատակ է դրվում ճնշում գործադրել Անկարայի վրա»,- ասել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը: Պաշտոնական Անկարան […]
-
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել Ապրիլ 20, 2021
Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել էր 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը, Armlur.am-ի հետ զրույցում ասել է․ «Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և որից հետո իմ ելույթը ամբողջությամբ»։ 2020-ի նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանն իր ուղերձում նշել է. «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու – երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»: 2021-ի ապրիլի 14-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «սեպտեմբերի […]