Ռոգոզինը կրկին Ադրբեջանում

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևի հետ և շատ կարճ գրառում թողել. «Բաքու. Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններ առևտրի և
տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հանդիպման արդյունքներով»:

Ռոգոզինը, ով վերջին տարիներին հաճախ է այցելում Ադրբեջան, համակարգում է Ռուսաստանի
ռազմաարդյունաբերական ոլորտը: Ռուսաստանի փոխվարչապետի Բաքու այս այցի մասին այլ մանրամասներ չեն
հաղորդվում:

Ռուսաստանն Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն է։ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության
ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) վերջին զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը ներառված է աշխարհում
զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Նրա հիմնական մատակարարներն են
Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս)։ SIPRI-ի տվյալներով՝ 2012–16թթ․
Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն:

Մեկնաբանել