Հարգանքի տուրք՝ «Եռաբլուր»-ում

Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հայաստանի
բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի
տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: