Պուտինի շնորհավորական ուղերձը Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի նախագահը Ամանորյա շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք պետությունների ղեկավարների, այդ
թվում՝ Սերժ Սարգսյանին:
Հիշեցնելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և
1997-ի օգոստոսին հայ-ռուսական Մեծ պայմանագրի ստորագրման 20-ամյակը, Պուտինը ուղերձում վստահություն է
հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել երկու պետությունների միջև դաշնակցային կապերի հետագա
զարգացումը, գործընկերային համագործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցների
շրջանակներում՝ ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման:

Մեկնաբանել