Վարչապետն «աճող բնակչությամբ» Հայաստան է խոստանում

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Ամանորյա ուղերձում նշել է, որ «տնտեսությունը բնութագրող տարեկան
արդյունքները լինելու են ավելի լավը, քան նախատեսել էինք 2016 թվականին և դրական տարբերվող՝ տարածաշրջանի
շատ երկրներից: Երկրի առջև կանգնած բոլոր խնդիրները լուծելու համար մենք պետք է տարին տարվա վրա ամեն օր
քրտնաջան աշխատենք և կայուն աճ ապահովենք»:

«Ոչ մեկ մեր երկիրը չի զարգացնելու և չի կառուցելու մեր փոխարեն: Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող
և ապագային վստահ նայող երկիր: Մեզ անհրաժեշտ է երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովում,
փոխադարձ հարգանք և երկիրը զարգացնելու նպատակի շուրջ համախմբում: Յուրաքանչյուրս կարող է մաս կազմել այդ
համախմբմանը: Երկիրը պաշտպանող, աշխատող, սովորող, շուտ արթնացող, իր, շրջապատի, երկրի նկատմամբ
անհանգիստ, պրպտող մարդը պետք է զգա իր պահանջվածությունը»,- նշել է Կարապետյանը:

Վարչապետը հավատում է, որ «մենք կարո՛ղ ենք միասին զարգացնել մեր երկիրը և արդյունքում ունենալ ուժե՛ղ,
արդա՛ր, զարգացա՛ծ, բարեկեցիկ երկիր՝ աճող և երջանիկ բնակչությամբ»: