ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին «հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին։
«Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- նշված է հրամանագրում։
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդն է։ Նրա անունը կապվում է տարբեր սկանդալային պատմությունների հետ։ Տարիներ առաջ նա թանկարժեք Bentley ավտոմեքենայով էր երթևեկում, ինչի պատճառով հանրությունում ստացել էր «Բենթլի Սամո» մականունը։ Քննադատություններին ի պատասպան՝ Կճոյանն ասել էր, թե ավտոմեքենան սանիկից է նվեր ստացել։
2013թ․ «Հետք» պարբերականը հետաքննություն էր հրապարակել Կիպրոսյան օֆշորում գրանցված ընկերությունում Կճոյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գաղտնի բաժնեմասերի մասին։ «Հետքը» պարզել էր, որ այս անձինք ունեզրկել են գործարար Փայլակ Հայրապետյանին։