Բանակից գողացված ցանկացած դրամ ուղիղ հարված է սահմանում կանգնած զինվորին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ հղած ուղերձում նշել է, որ
Հայկական բանակը «կարողացավ գրեթե իսպառ բացառել հակառակորդի դիվերսիոն հարձակումները», ինչը «բանակի
մարտունակության հետևողական և շարունակական ամրապնդման, ինչպես նաև թիրախային, արագ և արդյունավետ
պատասխան պատժիչ գործողությունների արդյունքն էր»։
«Մենք զգալիորեն համալրեցինք մեր զինանոցը՝ ձեռք բերելով ժամանակակից, հզոր ու գերճշգրիտ զինատեսակներ,
կարողացանք լուծել զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության խնդիրը, ձևավորեցինք համազգային
կարևորության հիմնադրամ, որի միակ առաքելությունը Հայրենիքին իրենց կյանքը կամ առողջությունը տված հերոսների
և նրանց ընտանիքների կողքին կանգնելն է»,- ասվում է Սարգսյանի ուղերձում։
Պաշտպանության նախարարը հիշեցնելով, որ խոստացել է վճռականորեն և անխոնջ կերպով պայքարել կոռուպցիայի
դեմ, ընդգծել է, որ «բանակից գողացված ցանկացած դրամ ուղիղ հարված է սահմանում կանգնած զինվորի, մեր
յուրաքանչյուր ընտանիքի և ողջ հայրենիքի անվտանգությանը, հետևաբար՝ օգնություն է թշնամուն»։

Մեկնաբանել