Խամենեին մեղադրել է Իրանի թշնամիներին. զոհերի թիվը հասել է 21-ի

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին մեղադրել է իսլամական հանրապետության թշնամիներին, որոնք
կազմակերպել են բողոքի ցույցեր: Կրոնապետ Խամենեին, սակայն, չի նշել թշնամիների անունները: Իրանի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մեղադրել են Սաուդյան Արաբիային, Մեծ Բրիտանիային ու Միացյալ Նահանգներին՝ Իրանի ներսում հակակառավարական ցույցեր հրահրելու և կազմակերպելու մեջ:

Իրանի մի շարք քաղաքներում ցույցերը շարունակվում են հինգ օր անընդմեջ: Վերջին տվյալներով, զոհերի թիվը
առնվազն 21 է:

Իրանում շարունակվող բողոքի գործողությունները վերջին ութ տարիներին ամենախոշորն են: Վերջին անգամ Իրանում
խոշոր ցույցեր տեղի էին ունեցել 2009-ին, երբ տասնյակ հազարավոր իրանցիներ դուրս եկան փողոցներ՝ անհամաձայնություն հայտնելով Իրանի արդեն նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ ընտրություններում վիճելի հաղթանակի հետ:

Մեկնաբանել