Զինվորի համար անհրաժեշտ 45 000-ից 25 000-ը հավաքվել է․ Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վիրավոր զինվորի՝ արտասահմանում բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտ 45 000 դոլար գումարից 25 000-ն արդեն հավաքվել է։

«Սիրելի ընկերներ, հենց նոր իմ երկու ընկերներ հայտնեցին Ալբերտի բուժման համար ևս 11.000 նվիրաբերելու մասին։ Մեր սիրելի խմբավար Կարեն Դուրգարյանը՝ 1000 և Փարիզից Ռայմոնդ Եզեկուլյանը 10.000 ԱՄՆ դոլարի չափով։ Այսպիսով, չհաշված Ալբերտի մայրիկի կողմից բացված հաշվում հավաքագրված գումարի, որի չափն ինքը կհայտնի, ունենք 45 000-ից 25 000։ Վատ չէ 24 ժամվա համար։ Պահենք տեմպը և հաջորդ շաբաթ բուժման ուղարկենք Ալբերտին»,- գրել է նախարարը։

Վիգեն Սարգսյանի՝ վիրավորված զինվոր Ալբերտ Դալլաքյանի համար գումար հանգանակելու ավելի վաղ արված ֆեյսբուքյան գրառումը բուռն բանավեճի թեմա էր դարձել սոցցանցերում։ Օգտատերերը մատնանշում էին բանակի ղեկավարների ոչ հաշվետու և ոչ թափանցիկ գործունեությունը և կուտակած հարստությունները։

Մեկնաբանել