Զարկերակը կտրած, այդքան արյուն կորցրած մարդը չէր կարող ինքնասպան լինել․ կուրսանտի հայր

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից երեք տարի է անցել, առ այսօր ընթանում է դատավարությունը։ Ամբաստանյալի աթոռին նստած են Հայկազի համակուրսեցիները։ Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում։ Հունվարի 15-ին դատարանում հարցաքննվեց այս գործով հերթական վկան, որը մանրամասներ պատմեց դեպքի օրից։ Սպանված կուրսանտի հայրն էլ կարծում է, որ ամբաստանյալի աթոռին պետք է նստած լինեին նաև պատասխանատու սպաները։ Նա հերքում է վարկածը, թե իր որդին ինքնասպանություն է գործել։

Մեկնաբանել