Քաղաքացիությունից հրաժարվելը՝ հողից հրաժարվելու գնով

Ազգային ժողովը հունվարի 16-ին ընդունեց Հողային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքի նախագիծը։ Ըստ նախագծի՝ անձը, որը զրկվում է Հայաստանի քաղաքացիությունից կամ դադարեցվում է նրա քաղաքացիական կացության կարգավիճակը, պարտավորվում է մեկ տարվա ընթացքում վաճառել իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը, իսկ եթե մեկ տարվա ընթացքում չի վաճառում, ապա հողի սեփականատիրոջը փոխհատուցվում է դրա արժեքը, և հողն անցնում է համայնքին։

Մեկնաբանել