Կուտակայինը պարտադիր կլինի հուլիսից․ ի՞նչ է դա աշխատողի համար

2018 թվականի հուլիս ամսից 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր գրանցված աշխատողները կդառնան Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից։ Համակարգը կամավորության սկզբունքով գործում է 2014-ից։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը զրուցել է Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Կարեն Հակոբյանի և «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ՝ պարզելու, թե ինչ են շահում քաղաքացիները և պետությունը այս համակարգից։