Ծառերը՝ գունավոր հագուստով

Երևանի Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ծառերը յուրօրինակ տեսք են ընդունել։ Գաղափարի հեղինակը Արփինե Մաթևոսյանն է, որն իր ընկերների հետ մեկ շաբաթում գործել և ծառերին գունավոր «հագուստ է» հագցրել։ Արփինեն ՍիվիլՆեթին պատմում է գաղափարի մանրամասների մասին։