Հայաստանի ու Վրաստանի միջև նոր կամուրջ կկառուցվի

Վրաստանը և Հայաստանը միացնող նոր կամուրջը Սադախլո-Բագրատաշեն անցակետում՝ Դեբեդ գետի վրա, կկառուցի իրանական Ariana Tunnel Dam Co. ընկերությունը։

Ինչպես հաղորդում է Aliq.ge կայքը, կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) էլեկտրոնային հարթակի միջոցով հայտարարված միջազգային մրցույթին մասնակցել էր 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել և անցել էին հաջորդ փուլ: Գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել իրանական Ariana Tunnel Dam Co. ընկերությունը` 7.393.347.95 եվրո գնային առաջարկով:

Նոր կամուրջը կկառուցվի եվրոպական չափանիշներով, իսկ հին կամուրջը կվերանորոգվի, և փորձագետների կարծիքով, խցանումների դեպքում տարբեր պատվիրակությունների արագ երթևեկության համար այն լավ այլընտրանք կլինի: