Ջերմաստիճանը կբարձրանա և նույնքան կնվազի

Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով և նույնքան կնվազի, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանրապետության տարածքում` հունվարի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-26-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երևանում` հունվարի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Մեկնաբանել