Իտալացի Միկելե Նիկոլետին՝ ԵԽԽՎ նախագահ

Հունվարի 22-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ է ընտրվել Իտալիայի պատվիրակության անդամ Միկելե Նիկոլետիին:

Նիկոլետին կնախագահի 1 տարի ժամկետով՝ վերընտրվելու հնարավորությամբ, այս մասին հաղորդում է կազմապերպության Twitter-ի էջը:

Վերջինս այդ պաշտոնում փոխարինելու է Ստելա Կիրիակիդեսին, որը գլխավորում էր կազմակերպությունն անցած տարվա հոկտեմբերից:

Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կշարունակվի մինչև հունվարի 26-ը:

Մեկնաբանել