Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Վարչապետին ուղեկցում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ-Ավակյանը։
Վարչապետի պաշտոնում սա Կարապետյանի առաջին ուղևորությունն է նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս։
Ֆեյսբուքի իր էջում վարչապետը տեղադրել է օդանավում արված լուսանկարը։
Դավոսի համաշխարհային տնտեսական 48-րդ ֆորումը տեղի կունենա հունվարի 23-26-ին։ Հայաստանը հեղինակավոր այս ֆորումին վերջին անգամ մասնակցել է 2009թ․՝ ի դեմ նախագահ Սերժ Սարգսյանի։