Ճաղավանդակներից` հուշանվերներ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արջերին փրկելու լայնածավալ ծրագիր է իրականացնում Հայաստանում: Հիմնադրամի ջանքերով փրկվել է ինքնաշեն ճաղավանդակներում ապրող 12 արջ: Ճաղավանդակների բեկորներից պատրաստվում են հուշանվերներ, որոնց խորհուրդն է՝ մարդկանց հիշեցնել, որ վայրի կենդանիներին ճաղավանդակներում պահել չի կարելի։ Հուշանվերների հեղինակն ու պատրաստողը արվեստագետ Սարգիս Բաղդասարյանն է:

Մեկնաբանել