Արգելված վայրում ծխողները կտուգանվեն 250 հազար դրամով

Հասարակական վայրերում ծխողները 2018թ․ նոյեմբերի 1-ից կտուգանվեն խոշոր չափի տուգանքով։

Առողջապահության նախարարությունը e-draft.am կայքում հրապարակել է նախագիծ, որով տուգանք է նախատեսվում գրասենյակներում, խաղատներում, զվարճանքի օբյեկտներում, մշակութային անշարժ հուշարձաններում և այլ նշված տարածքներում ծխողների համար։

Օրինախախտները առաջին անգամ կտուգանվեն 250 հազար դրամով, 3 ամսվա մեջ նույն արարքը կատարելու դեպքում՝ 500 հազար դրամով։

Ըստ նախագծի՝ օրենքն ուժի մեջ է մտնելու 2018-ի նոյեմբերի 1-ից։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգրքով նույնպես տուգանք է նախատեսված հասարակական վայրում ծխելու համար, սակայն ավելի մեղմ՝ 5-10 հազար դրամի չափով։

Մեկնաբանել