Պետք է մեծացնել ղարաբաղյան գործընթացի ոչ թե ակտիվությունը, այլ արդյունավետությունը․ ՌԴ ԱԳՆ

Անհրաժեշտ է մեծացնել ղարաբաղյան գործընթացի ոչ թե ակտիվությունը, այլ արդյունավետությունը․ երեկ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրան հարց էր ուղղվել, թե արդյոք Ռուսաստանը ընթացիկ տարում մտադիր է պահպանել և մեծացնել իր ակտիվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում, և արդյոք դա կդրսևորվի ԵԱՀԿ առաքելության մոնիթորինգային ակտիվության բարձրացմամբ։

«Հնարավո՞ր է կոնկրետ առաջընթաց խաղաղապահ գործողություններում։ Հասկանալի է, որ դա չի բերի հարցի լուծման, սակայն կլինի՞ արդյոք որևէ արդյունք»,- հարցրել են Զախարովային։

Խոսնակն ասել է, որ վերջին երկու հարցերը կճշտի փորձագետներից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերի ակտիվացմանը, Զախարովան կարծում է, որ պետք է բարձրացնել ոչ թե ակտիվությունը, այլ արդյունավետությունը։

«Կարծում եմ՝ դրանով էլ կզբաղվեն բոլորը»,- եզրափակել է Մարիա Զախարովան։

Մեկնաբանել