Վրաստանի հայկական եկեղեցին 235 հազար դոլարի փոխհատուցում կստանա կառավարությունից

Վրաստանի կառավարությունը խորհրդային շրջանում տուժած կրոնական համայնքներին փոխհատուցում կտրամադրի։

Վրաստանում գործող Հայ առաքելական եկեղեցին կստանա 235 հազար դոլար, իսլամական համայանքը՝ 800 հազար դոլար, կաթոլիկ եկեղեցին՝ 180 հազար դոլար, հրեականը՝ 180 հազար դոլար։

Կրոնական համայնքների փոխհատուցման գումարի որոշումն ընդունվել է խորհրդակցությունների միջոցով՝ հաշվի առնելով փաստացի իրավիճակի ուսումնասիրությունների արդյունքները, կրոնական համայնքների հետևորդների քանակը, հոգևորականների, սրբավայրերի և շինությունների թիվը։

Մեկնաբանել