Դավոսում քննարկել են ՀՆԱ-ի այլընտրանքը․ ի՞նչ է դա

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում պատմեցին երկրների տնտեսական զարգացման գնահատման այլընտրանքային համակարգի մասին: Այն կոչվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելի ժամանակակից անալոգիա, հիմնական տնտեսական ցուցիչ, որի միջոցով որոշվում է պետության դիրքն աշխարհում:

Ի՞նչ նոր համակարգի մասին է խոսքը

Այն կոչվում է ներառական զարգացման ինդեքս կամ վարկանիշ (Inclusive Development Index): Համաշխարհային տնտեսական ֆորումի գաղափարի համաձայն, այն պետք է «տեղեկացնի հասարակությանը և նպաստի կայուն և ընդգրկուն տնտեսական զարգացմանը»: Պարզ ասած՝ սա ցուցիչ է, որը հաշվի է առնում ոչ միայն ՀՆԱ-ն, այլեւ 11 այլ չափորոշիչ ևս, ինչը նշանակում է, որ ավելի լիարժեք է արտացոլում երկրում իրական վիճակը, ոչ թե միայն նրա արտադրողական կարողությունները: Ինդեքսը կազմվում է երկրորդ տարին անընդմեջ:

Ինչպե՞ս են հաշվում այդ ցուցիչը

Այնտեղ 12 ցուցանիշ կա` բաժանված երեք խմբերի.

Աճ և զարգացում

– Մեկ շնչի հաշվով ՀՆԱ (ԱՄՆ դոլար 2010 թ. արժեքով)

– Աշխատուժի արտադրողականություն – մեկ աշխատողին ընկնող ՀՆԱ (ԱՄՆ դոլար)

– Առողջ կյանքի սպասված տևողություն (տարի)

– Բնակչության զբաղվածություն (տոկոս)

Ներառականություն

– Հասարակության՝ ըստ եկամուտի շերտավորման գործակից (0-ից, այսինքն`առանց շերտավորման, մինչև 100)
աղքատության մակարդակ (տոկոս)

– Հասարակության՝ ըստ հարստության բաշխման գործակից (0-ից, այսինքն `առանց անհավասարության, մինչև 100)

– Միջին եկամուտ (ԱՄՆ դոլար)

– Sերունդների շարունակականություն և զարգացման կայունություն

– ճշգրտված զուտ խնայողություններ (համախառն ազգային եկամտի տոկոսը)

– ՀՆԱ-ի ջերմոցային ինտենսիվություն (1 դոլարի դիմաց ածխաթթու գազի արտանետումների ծավալը)
պետական պարտք (ՀՆԱ-ի տոկոս)

– ժողովրդագրական բեռի գործակից (տոկոս)

Եվ ի՞նչ: ՀՆԱ-ով առաջատարները տարբե՞ր են այս ցուցիչով առաջատարներից

Գրեթե նույնն են, բայց կան բացառություններ: Օրինակ, զարգացած երկրների շրջանում թե՛ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ով (այնուհետ`գնողունակության պարիտետով) և թե՛ ներառական զարգացման նոր ցուցիչով Նորվեգիան, Լյուքսեմբուրգն ու Շվեյցարիան առաջիններն են: Սակայն Իսլանդիան, որը ՀՆԱ-ով ընդամենը 12-րդն էր, ներառականության ցուցիչով զբաղեցրել է երկրորդ տեղը:

Զարգացող երկրների շրջանում կան անսպասելի առաջատարներ: Ադրբեջանը (26-րդ տեղում ՀՆԱ-ով) հայտնվել է երրորդ տեղում: Երկու դեպքում էլ առաջին տողերում եվրոպական երկրներ են՝ Լիտվա, Հունգարիա և Լատվիա:

Ներառականության ցուցիչով ո՞ւմ ցուցանիշն է վատ

Միացյալ Նահանգներինը: Առաջատար տնտեսական գերտերությունը զարգացած երկրների շարքում ներառականության ցուցիչով 23-րդ տեղում է (30-ից): Այս արդյունքը բացատրվում է կյանքի կարճ տեւողությամբ, բարձր աղքատությամբ և միևնույն ժամանակ անհավասարության շատ բարձր աստիճանով (հարստության բաշխմամբ՝ 100-ից 86-ը): Եվ, իհարկե, պետական պարտքի չափով:

Բրազիլիան՝ ԲՐԻԿՍ-ի երկրներից մեկը, զարգացող երկրների շարքում 37-րդ տեղում է: Այնտեղ ևս անհավասարության և պետական պարտքի չափերի հետ կապված լուրջ խնդիրներ կան:

Ռուսաստանի մասին

Ռուսաստանը ներառականության ցուցիչով զարգացող երկրների շարքում ավելի ցածր տեղում է (19-րդ տեղ), քան ՀՆԱ-ով (9-րդ տեղ): Երկրում աղքատության ցածր մակարդակով հանդերձ կա անհավասարության շատ բարձր մակարդակ և վաստակած ՀՆԱ-ի յուրաքանչյուր դոլարի համար ածխաթթու գազի արտանետումների բարձր ցուցանիշ:

Ո՞ր ռեյտինգն է ավելի լավ

Սա հարցի սխալ ձեւակերպում է. ՀՆԱ-ն անհրաժեշտ է մեկ, իսկ մյուս ցուցիչը՝ մեկ այլ բանի համար։ Համաշխարհային տնտեսական ֆորումի տնտեսագետների հիմնական թեզն այն է, որ երկրները պետք է գիտակցեն ներկա ընթացքի փոփոխման անհրաժեշտությունը, քանի որ աճող անհավասարությունն ու ապագա սերունդների մասին հոգատարության բացակայությունը ոչ մի լավ բան չեն խոստանում: Նոր ցուցիչը հարկավոր է ցույց տալու, թե որքան խաբուսիկ կարող է լինել միայն պետության արտադրողական հզորությամբ չափվող հաջողությունը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Աղբյուրը՝ Meduza.io

Մեկնաբանել