Ճանապարհ նույն «մարշրուտկայով»

39-ամյա Դուրու Օրսը Թուրքիայի Իզմիր քաղաքից է, զբաղվում է թարգմանչությամբ և նվագում կլարնետ: Դուրուն հույս ունի, որ երաժշտությունը կօգնի իրեն ավելի շատ բան իմանալ Հայաստանի մասին` հարևան պետության, որի հետ իր երկիրը դառն անցյալ ունի:

Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի փորձի փոխանակման ծրագրի միջոցով Օրսը երաժշտություն և թուրքերեն է սովորեցնում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և համագործակցում հայ երաժիշտների հետ: Նա Երևանում բնակվում է հայ ընտանիքի տանը, որի անդամներից մի քանիսը ևս երաժիշտներ են, և հաճախ նրանք միասին են նվագում:

Դուրուն հավատում է, որ նման շփումները հայերին և թուրքերին թույլ կտան հարաբերություններ կառուցել ունեցած ընդհանրությունների վրա:

«Մենք կարծես միասին մի «մարշրուտկայում» լինենք, որը բավական բարդ ու ծանր ճանապարհորդության է դուրս եկել և ինչ-որ տեղ պետք է հասնի»,- ասում է 39-ամյա երաժիշտը: Նյութը սկզբնապես հրապարակվել է կովկասյան Chai Khana կայքում։

Մեկնաբանել