Նիկոլ Փաշինյանին Հռոմում փորձել են ձերբակալել

ՀՀ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փորձել են ձերբակալել: Փաշինյանն այդ մասին գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:

«Քիչ առաջ Իտալիայի ոստիկանությունը պաշարել էր իմ հյուրանոցի սենյակը՝ Հռոմում։

Եկել էին ինձ ձերբակալելու։ Պարզվում է ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում»,- գրել է Փաշինյանը։

Մեկնաբանել