Կարևոր է, երբ մարզիչը հարգում է քեզ. Հենրիխ Մխիթարյան

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը խոսել է գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին:

«Կարևոր է, երբ մարզիչը հարգում է քեզ: Վենգերը պահանջկոտ մարզիչ է, նա դարձել է իմ տեղափոխության պատճաներից մեկը»,- FourFourTwo-ին ասել է նա:

Մխիթարյանը նշել է, որ «Արսենալի» ցուցադրած ֆուտբոլը երազանք է այն խաղացողների համար, որոնք նախընտրում են հարձակողական խաղը:

Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում ընդհանուր առմամբ 63 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, դարձել է 13 գոլի հեղինակ:

Մեկնաբանել