Փաշինյանը կապի դուրս չի գալիս. ԱԳՆ

Նիկոլ Փաշինյանը դեռ ոչ մեկի հետ կապ չի հաստատել, այս մասին armtimes.com-ին է ասել արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Իհարկե, տեղյակ եմ, որ փորձել են ձերբակալել, բայց Նիկոլ Փաշինյանը կտրականապես կապի դուրս չի գալիս: Մեր դեսպանությանը իտալական ոստիկանությունն ասել է, որ ոչ մի պրետենզիա չունեն պարոն Փաշինյանի նկատմամբ: Հիմա մերոնք փորձում են կապվել նրա հետ: Էդմոն Մարուքյանի հետ եմ խոսել, խնդրել, որ ինքը ևս փորձի, որ Փաշինյանը խոսի մեր դեսպանի հետ՝ հասկանանք՝ ինչ է եղել»,- ասաց Բալայանը:

Ավելի վաղ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Հռոմում փորձել են ձերբակալել իրեն:

Մեկնաբանել