Կառավարության նիստերը կդառնան դռնփակ

Կառավարության նիստերը ապագայում դռնփակ կլինեն։ Փետրվարի 1-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Արդարդատության նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ կառավարության «նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել»:

Նախագծի համաձայն՝ թեև կառավարության նիստերը դռնփակ են լինելու, սակայն «վարչապետի որոշմամբ դրանց մի մասը կարող է անցկացվել դռնբաց»:

Օրենքում կա մեկ այլ դրույթ, որը սահմանափակում է նախարարների՝ տեղեկատվություն տրամադրելու ազատությունը, մասնավորապես նշվում է, որ «կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին»:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել