Իլհամ Ալիևը՝ չորրորդ անգամ Ադրբեջանի նախագահի թեկնածու

2018թ․ հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին իշխող՝ «Նոր Ադրբեջան» կուսակցությունից թեկնածու է առաջադրվել գործող նախագահ Իլհամ Ալիևը։ 

57-ամյա Ալիևը չորրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը Ադրբեջանի ղեկավարի պաշտոնում։ Նա ընտրվել էր 2003, 2008 և 2013 թվականներին։

2009թ․ Ադրբեջանում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում վերացվել էր սահմանափակումը, որով միևնույն անձը չէր կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Ադրբեջանի նախագահի պաշտոնում:

2016թ․ սեպտեմբերին Ադրբեջանում սահմանադրության փոփոխությամբ նախագահի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է։ 

Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 17-ին։

 

Ավելին՝ Հանուն Հեյդար Ալիևի. Ադրբեջանը փոխում է Սահմանադրությունը