Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը մեկնել է Ռուսաստան, այս մասին գրում է Ազատություն ռադիկոյանը:

Ըստ Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակի` արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում Արմեն Սարգսյանն այսօր Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Գրասենյակը նշում է, որ նախագահի թեկնածուն շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակերպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։

Ըստ հաղորդագրության` առաջիկա օրերին նա հանդիպումներ կանցկացնի նաև հայկական այլ համայնքներում։

Մեկնաբանել