Իրանում հիջաբ կրելու դեմ բողոքող մոտ երեք տասնյակ կին է ձերբակալվել

Իրանական ոստիկանությունը ձերբակալել է մոտ երեք տասնյակ կանանց, որոնք մեղադրվում են հիջաբ պարտադիր կրելու դեմ բողոքի ակցիաներում ներքաշվելու մեջ։

Իրանում կանայք վերջին օրերին անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ բարձրանալով հեռահաղորդակցության արկղերի վրա` հիջաբը փայտից կապած։

Թեհրանի ոստիկանությունը երեկ հայտարարել է, որ արշավը «կազմակերպված է դրսից»։

Իրանի խորհրդարանի անդամ Սոհելիա Ջոլոդարզադեհն ասում է, որ բողոքը տևական սահմանափակումների արդյունք է․ դրանք տեղի են ունենում «սխալ մոտեցման պատճառով»։

Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին ակցիաները որակել է «մանկամիտ» և «դրսից կազմակերպված»։

Ավելին՝ Իրանում կանայք բողոքում են պարտադիր հիջաբ կրելու դեմ

Մեկնաբանել