Ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանրապետության տարածքում փետրվարի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով:

Երևանում փետրվարի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել