Անկարան արձագանքել է Հայոց ցեղասպանության մասին Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը, որն արել էր հունվարի 30-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կազմակերպած ամենամյա ընթրիքին։

Իր ելույթում Ֆրանսիայի նախագահը խոստացել էր Ֆրանսիայի օրացույցում սահմանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր և խորհրդարան բերել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ։

«Արդարության համար պայքարը մեր պայքարն է»,- հայտարարել է նա։ Մակրոնը նաև ողջունել է ընթրիքին ներկա՝ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Կարո Փայլանին՝ նրան անվանելով «խիզախ ձայն»։

«Ի՞նչ կլինի, եթե այդ հարցը օրակարգ բերվի»,- արձագանքել է Չավուշօղլուն։

Նա շարունակել է․ «Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ ցեղասպանությունը ոչ թե քաղաքական, այլ իրավական եզր է և որոշում է ընդունել այդ հարցով»։

Մեկնաբանել