20 համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրություններ են անցկացվելու:

Համայնքներ

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում:

Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է մարտի 11-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:

Հերթական ընտրությունների համար ձևավորված թվով 19 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 10 -ական,

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 6-ական,

«Ելք» կուսակցությունների դաշինք ` 2-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական:

Նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխվել են նաև Ազատամուտ համայնքի ավագանու անդամի արտահերթ ընտրությունների համար ձևավորված երկու տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները: