Եվրոպա լիգայում Մխիթարյանը հանդես կգա 77 համարի մարզաշապիկով

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընտրել է այն համարը, որով հանդես կգա Եվրոպա լիգայում:

Մխիթարյանը եվրագավաթներում հանդես կգա 77 համարի մարզաշապիկով:

«Նա Պրեմիեր-լիգայի մեր 7 համարն է, բայց ՈւԵՖԱ-ի կանոնների համաձայն, Մխիթարյանը Եվրոպա լիգայում կխաղա 77 համարի ներքո»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: