Ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հանրապետության տարածքում` փետրվարի 5-ի ցերեկը, փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ին կբարձրանա 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում փետրվարի 5-ի ցերեկը, փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: