Նիդեռլանդները պաշտոնապես հետ են կանչել Թուրքիայում դեսպանին

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին, որի մուտքն Անկարա 2017-ի մարտից արգելված է՝ թուրք-նիդեռլանդական հարաբերությունների սրմամբ պայմանավորված։

Նիդեռլանդները նաև թույլ չեն տալու երկրում Թուրքիայի նոր դեսպանի նշանակումը, հաղորդում է Reuters գործակալությունը։

Հայտարարությունում նաև նշվում է, որ Ամստերդամը դադարեցրել է Անկարայի հետ հարցի կարգավորման շուրջ բանակցությունները։

 

Թուրք-նիդեռլանդական տարաձայնությունների մասին ավելի մանրամասն՝ Էրդողանը Նիդեռլանդներին մեղադրել է Սրեբրենիցայի ջարդերն իրականացնելու մեջ