10 մլն դրամ ՀՀ ԱԺ-ից՝ Արցախի Պաշտպանության բանակին

Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լ7ւոն Մնացականյանին է փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավորների 7 աշխատակազմի կողմից ԱՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվող տասը միլիոն դրամի հավաստագիրը:

Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Ազգային ժողովն «իր աշխատակազմով` տնտեսական աշխատակցից մինչև ՀՀ ԱԺ նախագահ, իրենց ներդրումն են ունեցել այս հարցում»: Արցախի ՊԲ հրամանատարը, շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, նշել է, որ գումարը կուղղվի Պաշտպանության բանակի և զինծառայողների առաջնային խնդիրների լուծմանը: