Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել՝ Հայկ Ռազմիկի Քալանթարյանը

Հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում է ստացել 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:

Ըստ հաղորդագրության` փետրվարի 7-ին ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: