15 նոյեմբեր, 2019 15:52 Վրաններ՝ Թբիլիսիի կենտրոնում․ Վրաստանը՝ նոր իշխանափոխության շեմի՞ն Նոյեմբերի 14-ից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին կրկին անհանգիստ է․ ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ սկսվել են բողոքի ցույցեր․ խորհրդարանի մոտ ցուցարարները խփել են վրանային ճամբար՝ պահանջելով վարչապետի հրաժարականն ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Բողոքի պատճառ է դարձել այն, որ նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանում տապալվել է սահմանադրական փոփոխությունների փաթեթի ընդունումը, որը նախատեսում է 2020-ից անցում լիարժեք համամասնական ընտրակարգի։ Վերլուծաբանները նկատում են, որ վերջին զարգացումները նման են 2003-ի Վարդերի հեղափոխության և 2012-ի իշխանափոխության սցենարներին։ Իրադարձությունների մանրամասները Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում Թբիլիսիից ներկայացնում է Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա» կայքի լրագրող Նորայր Գասպարյանը։ 15 նոյեմբեր, 2019 14:00 Միջին Արեւելքի հայութեան կենսագործունէութիւնը արձանագրելու կարեւորութիւնը Դոկտ. Անդրանիկ Տաքէսեան «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանին հետ զրուցեց Հայկազեան համալսարանի Հայկական սփիւռքի ուսումնասիրութեան կեդրոնի գործունէութեան, ինչպէս նաեւ «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ին մասին։

15 նոյեմբեր, 2019 13:02 Մել Դալուզյան․ ծանրամարտիկի ու ֆիլմի պատմություն Հայաստանում ակտիվ քննարկում է ռեժիսոր Իննա Սահակյանի «Մել» վավերագրական ֆիլմը, որ պատմելու է սեռափոխված հայ ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպրոն Մելինե (Մել) Դալուզյանի մասին։ Քննադատությունների պատճառներից է այն, որ ԿԳՄՍՆ-ն որոշել է ֆինանսավորել ֆիլմի ստեղծումը՝ հատկացնելով 20 մլն դրամ, որը ընդհանուր արժեքի 14%-ն է։ Թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտպանում է ծանրամարտիկին։ ՍիվիլՆեթը հայացք է գցել ծանրամարտիկի անցած ուղուն։ 15 նոյեմբեր, 2019 11:45 Վրաններ՝ Թբիլիսիի կենտրոնում․ Վրաստանը՝ նոր իշխանափոխության շեմի՞ն Նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանում տապալվել է սահմանադրական փոփոխությունների փաթեթի ընդունումը, որը նախատեսում է 2020-ից անցում համամասնական ընտրակարգի։ Քվեարկությունից հետո ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները ազդարարել են զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ 15 November, 2019 11:15 Mass Illegal Child Adoption Cases Uncovered in Armenia The National Security Service of the Republic of Armenia (NSS) uncovered several cases of children being illegally adopted by foreigners, according to a report the agency released Thursday.

Two Armenian citizens organized the adoption of three dozen Armenian children by Italian citizens in a gross violation of the Armenian legislation, the NSS said. The scheme involved the use of contacts in a maternity hospital, in a number of government agencies and orphanages.
15 November, 2019 10:43 What's Next in US – Turkey Relations? Both sides have reached the meeting with clear positions. Turkey was unhappy about the US decision to stop Turkey’s participation in F-35 military jet program. The rejection of Turkey’s numerous requests to extradite cleric Fetullah Gulen, whom Turkish authorities are blaming for organizing the 2016 military coup attempt, has put additional pressure on bilateral relations. The almost unanimously adopted US House of Representatives’ resolution recognizing Armenian Genocide, and the possible adoption of similar resolution by Senate as well as circulation of several bills in the Congress aimed at sanctioning Turkey were among the Turkish concerns.

14 նոյեմբեր, 2019 18:29 Մի խումբ գործարարներ փորձում են միջամտել բանկային համակարգի կայունությանը. Արթուր Ջավադյան Հայաստանում մի խումբ գործարարներ փորձում են միջամտել բանկային համակարգի կայունությանը: Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 14-ին 2020թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա այսպես պատասխանեց ԱԺ պատգամավորներից մեկի հարցին առ այն, որ խոշոր գործարարի և բանկերից մեկի միջև դատական գործընթացներ են ընթանում:
14 նոյեմբեր, 2019 18:19 ԱՄՆ-ը դեմ չէ, որ ռուս փորձագետները մուտք ունենան լաբորատորիաներ․ դեսպան Թրեյսի ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում, որ ամերիկյան ֆինանսական միջոցներով ՀՀ-ում վերազինված կենսաբանական լաբորատորիաներ մոտ ապագայում կարողանան մուտք գործել ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներն ու մասնագետները․ այս մասին ՍվիլիՆեթի հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով պաշտոնական այն հայտարարությունները, որ Երևանն ու Մոսկվան շուտով ստորագրելու են հուշագիր՝ այդ լաբորատորիաները ՌԴ առողջապահության և ռազմական ոլորտի մասնագետների առջև բացելու համար:

14 November, 2019 18:00 Manuk Hergnyan: Economic Leapfrogging Requires Much More Complex Efforts Manuk Hergnyan, a managing partner at EV Consulting and Granatus Ventures, talks to CivilNet’s host interviewer and AUA Associate Professor of Economics Aleksandr Grigoryan about Armenia’s recent economic dynamics and competitiveness. While recent political changes led to significant improvements in key aspects of business environment, particularly in increasing transparency and creating a level playing field for businesses, according to him those are not sufficient to enable faster growth. Only marginal improvement in competitiveness rankings, record low level of share of investments in GDP reflect this reality. The development requires more complex policies, and he particularly stresses on the need for intensive investments in human capital. He formulates his vision for the Armenian workforce – to be fast learners. Manuk Hergnyan believes this will differentiate the country in its quest for attracting investments.
14 նոյեմբեր, 2019 17:04 Յարութիւն Գէորգեան. Թեշքիլաթը մահսուսայի արխիւները մինչ օրս կը պահուին փակ Ֆրանսահայ պատմաբան Յարութիւն Գէորգեան «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանին հետ զրուցեց «Հայոց փրկութեան գործը Միջին Արեւելքի մէջ 1915-1923-ին» միջազգային գիտաժողովին, ինչպէս նաեւ ցեղասպանագիտութեան հոլովոյթին մասին։ Ան անդրադարձաւ նաեւ Երուսաղէմի հայոց պատրիարքարանի թանգարանի վերականգնման աշխատանքներուն։ 14 նոյեմբեր, 2019 15:14 Փաշինյանը կանխատեսում է, որ «մինչև 2035 չենք ունենա երազանքի ՍԴ» Սահմանադրական փոփոխությունների հեղինակներն արել են գործողություններ, որոնք թույլ չեն տալիս Հայաստանի Հանրապետությանը մինչև 2035 թ․ ունենալ երազանքի Սահմանադրական դատարան, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 14-ի նիստին։ 14 November, 2019 14:20 Doubts Remain on Feasibility of Armenian Government’s Plan to Plant Ten Million Trees In a phone conversation with CivilNet on November 13, Ghazaryan elaborated on the prior points and explained in more detail the factors that would hinder the realization of the project. For instance, Ghazaryan estimates that ten million trees would require 3000-3300 hectares of land. However, both social factors, such as the fact that many towns in Armenia have agricultural-based economies that require the maintenance of open land for livestock grazing, and ecological factors, such as the fact that forests will not grow at an altitude greater than 2300-2400 meters, limit the amount of available land in Armenia for tree planting. Similarly, the country’s nurseries do not currently have sufficient capacity to provide ten million seedlings in a year. 14 նոյեմբեր, 2019 13:30 Շրջիկ առևտուրը պատրաստվում է կանոնակարգմանը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկով շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով կարգավորվելու է Երևանում շրջիկ առևտուր իրականացնողների գործունեությունը։ Մեքենաներով կամ դրանց կցորդներով առևտուրը կունենա որոշակի սահմանափակումներ։ 14 նոյեմբեր, 2019 12:44 Վարդան Սրմաքեշը հետաքրքրված է Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցմամբ  Աջափնյակում նոր մետրոյի կայարան կառուցելու և այնտեղ ներդրում կատարելու հեռանկարով հետաքրքրված է շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը։

14 նոյեմբեր, 2019 12:15 Ովքեր և ինչպես են սպառում մեդիան Հայաստանում. սոցհարցման արդյունքներով Հետազոտությամբ պարզվել են ամենահամակրելի հանրային գործիչները (որոնք գերակշռապես գործող իշխանության մաս են կազմում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ) և ամենահակակրելիները (որոնք հիմնականում նախկին իշխանություն մաս կազմած անձինք են՝ Սերժ Սարգսյանի և Արմեն Աշոտյանի գլխավորությամբ):

Ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության ցանկը գլխավորում են Զինված ուժերը (ամբողջությամբ և մասնակի վստահողների գումարային թիվը՝ 90,8%), որին հետևում են Վարչապետը (85,2%), ապա Նախագահը (83,1%): Վստահելիության և անվստահելիության հարաբերակցությամբ դրանց հետևում են ԱԱԾ-ն, Կառավարությունը, Ոստիկանությունը, իրավապաշտպան ՀԿ-ները, Ազգային ժողովը, ապա լրատվամիջոցները:

Ամենաանվստահելի ինստիտուտը դատական համակարգն է, որին հետևում են կուսակցությունները: Ընդ որում, այս երկու ինստիտուտները միակն են, որոնց չվստահող հայաստանցիները վստահողներից շատ են:
14 նոյեմբեր, 2019 10:59 Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահելով միջազգային պայմանագրերով և ՀՀ ներպետական օրենքներով ամրագրված երեխաների իրավունքները, ինչպես նաև՝ որդեգրման և ընտանիքի պահպանման բնագավառներում ծնողների և պետության օրինական շահերը պաշտպանելու հարցը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: