Գնաճի «մեղավորները»․ մասնագետի պարզաբանումը

2018-ի հունվարի 1-ից Հայաստանում գնաճ տեղի ունեցավ։ Բարձրացան ակցիզային հարկի դրույքաչափերը։ Գնաճի պատճառների ու տնտեսության վրա ազդեցության մասին ՍիվիլՆեթին պատմում է «Պարադիգմա Արմենիա» ընկերության հիմնադիր-տնօրեն Ահարոն Չիլինգարյանը։ Զրույցից մի քանի հատված առանձնացված է ստորև։

Ինչո՞ւ Հայաստանում տեղի ունեցավ գնաճ

Պետությունը բարձրացրեց ակցիզային հարկը։ Այս քայլին գնաց պետական բյուջեում մուտքերն ավելացնելու նպատակով։ Պետությունն ուներ մեկ այլ ճանապարհ՝ արտաքին պարտքի ավելացում, սակայն ընտրվեց առաջինը։

Ինչո՞ւ ծխախոտ, բենզին կամ խմիչք

Նոր Հարկային օրենսգրքով հունվարի 1-ից բարձրացավ մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկը, այդ թվում՝ ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և բեզնինի/ավտոգազի։ «Սա կոչվում է հարկային համակարգի «էկոլոգիզիացիա» է. պետությունն ավելացնում է այնպիսի ապրանքատեսակների հարկերը, որոնք բացասաբար են ազդում մարդկանց առողջության և բնության վրա»,- ասում է Չիլինգարյանը։

ԵՏՄ-ի անդամակցումը նույնպես ազդել է գնաճի վրա

2014-2018 թթ․ Հայաստանը ԵՏՄ անդամակցության անցումային փուլում էր։ Մի շարք ապրանքների մաքսատուրքերի և հարկերի բարձրացումը պայմանավորված է այդ փուլի ավարտով։

Մեկնաբանել