Վերածնելով քամանչան Շուշիում. Հակոբ Խալաթյան

Քամանչահար Հակոբ Խալաթյանը մեկ տարի է, ինչ Երևանից տեղափոխվել է Շուշի՝ տեղի երեխաներին դասավանդելու համար։ Շուշին վաղ ժամանակներից հայտնի է եղել քամանչահարներով և քամանչայի ավանդույթներով։ Հակոբ Խալաթյանն այսօր փորձում է Արցախի մշակութային կենտրոնում վերածնել անցյալի ավանդույթներն ու դրանք փոխանցել նոր սերնդին։