Շարունակվող ապրիլ․ վերհիշելով Լելե Թեփեի մարտը

«Մեզ, որ ուղարկել են, չեն ասել, որ պատերազմ է․․․ Գնացինք տեսանք՝ արդեն թուրքերը էդ դիրքն էլ են գրավել, բարձունքն էլ»,- պատմում է Հադրութի շրջանից Ազատ Սիմոնյանը, որը քառօրյա պատերազմի ժամանակ եղբոր՝ Նվեր Սիմոնյանի հետ եղել է առաջնագծում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) բարձունքի մոտ՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը։ Նվերը զոհվել է ապրիլի 4-ին։ Ազատը հիշում է պատերազմի մանրամասները և եղբոր հետ վերջին օրերը։

Մեկնաբանել