Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին, պատասխանելով լրագրողի հարցին, ներկայացրել է Բուլղարիայի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ:
«Բուլղարիան միշտ շատ հստակ դիրքորոշում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին. այդ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, այսինքն՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օգնությամբ, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ, և որ շատ կարևոր է՝ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ակտիվ երկխոսության միջոցով: Մի երկխոսություն, որ կարծում ենք, ավելի քիչ պետք է հենվի զգացմունքների և ավելի շատ՝ խոհեմության վրա: Բուլղարիան՝ որպես ԵՄ խորհրդի նախագահ, կաջակցի, որ այս դիրքորոշումը իրականացվի»,- ասել է Ռադևը: