Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայում Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան։
Սաակաշվիլիի արտաքսումը հաստատել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Օլեգ Սլոբոդյանը, ինչ մասին նա գրառում է արել Ֆեյսբուքում։
Սաակաշվիլին անցյալ տարեվերջին Ուկրաինայի սահմանը հատել էր Լեհաստանից՝ հանդիպելով սահմանապահների դիմադրությանը։
Սաակաշվիլիին այսօր Կիևում բերման էին ենթարկել հատուկ ջոկատայինները։
Լուսանկարում՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Միխեիլ Սաակաշվիլին։